Քաղաքական

25.06.2024 10:30


Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

«Չզեկուցվող հարցերի անվան տակ տարբեր որոշման նախագծեր են անցկացվում»,-այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա ընդգծել է, որ երևանցին տեղյակ չի լինում, թե ում ինչ արտոնություն կամ շինթույլտվություն տրվեց։

«Դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հարավ-արևմտյան թաղամասը պետք է ազատագրել Ալեքսանյան Սամվելի Օսվենցիմից, բայց կառավարության նիստով Ալեքսանյանի կնոջը տալիս են ներկրման արտոնություն, քաղաքապետարանում չզեկուցվող հարցով տալիս են հերթական շինթույլտվությունը, նախանցած նիստին՝ նույնպես շինթույլտվություն։ Փաստորեն, նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը»,-նշել է Մանուկ Սուքիասյանը։

Նա նաև հավելել է, որ հանրային տրանսպորտի սակագնի հարցի վերաբերյալ «Մայր Հայաստանի» նախագիծը կամայականորեն այդպես էլ չի ընդգրկվում օրակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը