Քաղաքական

25.06.2024 06:42


Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ

Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ

Հանրահայտ երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Հրաչյա Ղևոնդյանը կշարունակի մնալ ազատության մեջ, վերաքննիչ դատարանը (դատավոր Մարինե Մելքոնյան) քիչ առաջ մերժեց դատախազի վերաքննիչ բողոքը»,-գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին մայիսի 22-ին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով։

Ձերբակալումից հետո Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով և մայիսի 23-ին Հրաչյա Ղևոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից։

Այս խորագրի վերջին նյութերը