Ռուսաստանը կարող է սահմանափակումներ դնել տաջիկստանյան արտադրանքի վրա
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Ռուսգյուղվերահսկողությունը հայտնել է, որ հնարավոր է՝ Ռուսաստանում ժամանակավոր սահմանափակումներ դրվեն Տաջիկստանից ներկրվող բոլոր տեսակի բուսական արտադրանքների վրա։
Նման քայլը, ըստ նախարարության տարածած հաղորդագրության, պայմանավորված է Տաջիկստանից կարանտինի ենթակա արտադրանքի ներկրման ժամանակ միջազգային և ռուսական բուսասանիտարական պահանջների խախտմամբ։
Հիշեցնենք, սակայն, որ Ռուսաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Տաջիկստանում ձերբակալվեցին և դատապարտվեցին ռուս օդաչուները, ովքեր առանց զգուշացման հարկադրական վայրէջք էին կատարել այդ երկրի տարածքում։ Չնայած ռուսական կողմի կոչերին, Տաջիկստանը չհանեց օդաչուների մեղադրանքը, որից հետո Ռուսաստանը հարյուրավոր տաջիկ ներգաղթյալներ ձերբակալեց՝ արտաքսելու նպատակով։