Բակում 71-ամյա տղամարդը դանակահարել է 61-ամյա հարևանին. վերջինս հիվանդանոցում մահացել է
Հունիսի 21-ի ժամը 16.21-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցից կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 61-ամյա տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ ժամը 15.55-ի սահմաններում Կասյան փողոցի շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու նույն փողոցի բնակիչ 71-ամյա տղամարդը, որի ընթացքում էլ 71-ամյա տղամարդը դանակահարել է 61-ամյա հարևանին:
Հետագա միջոցառումներով 71-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Հունիսի 22-ի գիշերը՝ ժամը 2.18-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 61-ամյա տղամարդը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: