Աշխարհ

24.06.2024 17:30


Մախաչկալայում և Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը (տեսանյութ)

Մախաչկալայում և Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը (տեսանյութ)

Մախաչկալայում և Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը։ Տեղեկությունը հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Նշվում է, որ իրավական ռեժիմը չեղյալ է հայտարարվել քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների վերացման պատճառով:

Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:

Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը