Աշխարհ

23.06.2024 23:14


Դերբենդում սպանել են եկեղեցու քահանային և Մախաչկալայի տաճարի պահակին (տեսանյութ)

Դերբենդում սպանել են եկեղեցու քահանային և Մախաչկալայի տաճարի պահակին (տեսանյութ)

Դերբենդի եկեղեցու քահանահայր Նիկոլայը և Մախաչկալայի եկեղեցու պահակը սպանվել են գրոհայինների կողմից: Տեղեկությունը հայտնել Է հանրապետության հասարակական դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Շամիլ Խադուլաևը:

Ավելի վաղ հաղորդվել էր երկու սպանվածի և վեց վիրավորի մասին: Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրության պատճառով ստեղծվել է օպերատիվ շտաբ։

«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ հայր Նիկոլային Դերբենդի եկեղեցում սպանել են, կտրել կոկորդը։ Նա 66 տարեկան էր։ Մախաչկալայի եկեղեցում Միքայել անունով պահակին գնդակահարել են ատրճանակով։ Քահանաները փակվել են եկեղեցում, սպասում են օգնության»,-գրել է Խադուլաևը տելեգրամյան ալիքում։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դերբենդում և Մախաչկալայում զինված հարձակումներ են իրականացվել երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Նախնական տվյալներով՝ Մախաչկալայում երկու գրոհային է ոչնչացվել։

Աղբյուրը՝ arm.sputniknews

Այս խորագրի վերջին նյութերը