Աշխարհ

23.06.2024 10:36


Եվրո-2024. Մեկնարկում է խմբային վերջին տուրը

Եվրո-2024. Մեկնարկում է խմբային վերջին տուրը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում է խմբային վերջին տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 23-ին A խմբում միաժամանակ կկայանա երկու հանդիպումը:

Շոտլանդիան կխաղա Հունգարիայի, իսկ Շվեյցարիան կմրցի Գերմանիայի հետ: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

A խմբից արդեն իսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է Գերմանիան: 4 միավոր ունի Շվեյցարիան, 1 միավոր Շոտլանդիան և միավոր չի վաստակել Հունգարիան:

Այս խորագրի վերջին նյութերը