Լրահոս

22.06.2024 18:28


Վալերիկ Մովսիսյանը դարձել է Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

Վալերիկ Մովսիսյանը դարձել է Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) ոսկե մեդալ է նվաճել Սալոնիկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ19 առաջնությունում: Համապատասխան տեսանյութը հրապարակել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան։

Մովսիսյանը 301 կգ արդյունք է գրանցել երկամարտում:

Այսպիսով նա դարձավ Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն:

Հիշեցնենք` 2023 թվականի հուլիսի 9–ին Վալերիկ Մովսիսյանը հաղթող էր դարձել Քիշնևում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մովսիսյանը երկամարտի 305 կգ արդյունքով նվաճել էր ոսկե մեդալ:

Այս խորագրի վերջին նյութերը