Էրդողանն է Նիկոլին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է
Aysor.am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, այսօր Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցով։
Էրդողանն է Փաշինյանին հորդորել, որ Հայաստանը ճանաչի Պաղեստին պետությունը, նա էլ երկու օր չանցած՝ ի կատարել է ածել Թուրքիայի նախագահի առաջարկը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարեց, որ ՀՀ ճանաչել է Պաղեստին պետությունը, ինչից հետո Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվեց Իսրայելի ԱԳՆ։
Քիչ առաջ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն տարածեց՝ հաստատելով Aysor.am-ի տեղեկությունը։
«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,-նշված է հայտարարությունում։