Լրահոս

21.11.2011 08:45


Լիբիայի իշխանությունները հրաժարվել են Կադաֆիի որդուն հանձնել Հաագայի դատարան

Լիբիայի իշխանությունները հրաժարվել են Կադաֆիի որդուն հանձնել Հաագայի դատարան

Լիբիայի նոր կառավարությունը հրաժարվել է այդ երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան: Ինչպես հաղորդում է ամերիկյան «Sky News» հեռուստաալիքը, այսօր Լիբիայի կառավարությունում քվեարկություն է տեղի ունեցել, որի ընթացքում որոշվել է Սեյֆ ալ Իսլամի  հետագա ճակատագիրը. արդյունքում  վճռվել է, որ նա պետք է դատարանի առջև կանգնի հայրենիքում:

Սեյֆ ալ Իսլամը Լիբիայում դատարանի առջև է կանգնելու՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեղադրանքով:

Քադաֆիի որդին ձերբակալվել է նույեմբերի 19–ին: Լիբիայի նոր իշխանությունները նրան իր երկու կողմնակիցների հետ գտել էին Օբարի քաղաքից ոչ հեռու ՝Նիգեր փախչելու ճանապարհին:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սեյֆ ալ Իսլամը ձերբակալվել է, Եվրամիությունը Լիբիայի իշխանություններից պահանջեց արդար դատ իրականացնել նրա նկատմամբ: Լիբիայի վարչապետը խոստացել է կատարել այդ խնդրանքը:

Նշենք, որ Հաագայի դատարանն ավելի վաղ Սեյֆ ալ Իսլամին ձերբակալելու հրաման էր տվել՝ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեղադրանքի առնչությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը