«Մայր Հայաստանն» ու արցախահայերի խնդիրներով զբաղվող «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը համագործակցության հուշագիր են ստորագրել (լուսանկար, տեսանյութ)
Այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը:
Նպատակը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին իրավաբանական, փաստաբանական անվճար աջակցության տրամադրման կազմակերպումն է:
Հուշագիրը ստորագրել են «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Ռաֆիկ Մարտիրոսյանը։
Հուշագրում մասնավորապես ասվում է․ «Կարևորելով Արցախի Հանրապետությունից էթնիկ զտման արդյունքում շուրջ 120 հազար մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում աջակցելու անհրաժեշտությունը,
պատրաստակամություն հայտնելով բազմակողմանիորեն օժանդակել բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող արցախահայության խնդիրների լուծմանը,
համարելով, որ արցախահայության տարբեր շերտերի համար առաջնային է իրենց իրավունքների պաշտպանությունը՝
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը և 2023թ. սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո Հայաստանում բնակություն հաստատած արցախցի մասնագիտական շրջանակների հիմնադրած «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը կնքում են սույն հուշագիրը՝ նպատակ ունենալով համագործակցել և արցախահայությանը իրավաբանական, փաստաբանական անվճար աջակցություն ցուցաբերել»:
Միջոցառման ժամանակ ներկայացվել են Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները և դրանց լուծման ուղիները: