Քաղաքական

21.06.2024 15:15


ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցն Ալմաթիում չի քննարկվել. Լավրով (տեսանյութ)

ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցն Ալմաթիում չի քննարկվել. Լավրով (տեսանյութ)

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մանրամասնելով, որ նման դիմում չի եղել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Երևանը որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որպեսզի անդամները քննարկեն Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքները։

Նշենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի այդ նիստին:

Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Այս խորագրի վերջին նյութերը