Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ
Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի 50–րդ Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ: Տեղեկությունը հրապարակված է Բուլղարիայի խորհրդարանի կայքում։
Նազարյանին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ` 66 դեմ, ձեռնպահ` 39։
Ռայա Նազարյանը «ГЕРБ-СДС» խորհրդարանական խմբի անդամ է։
Ընտրվելուց հետո նա իր ելույթում նշել է, որ խորհրդարանը՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։
«Այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր ներկայացուցչի ընդհանուր պարտականությունն է ապահովել քաղաքական գործընթացների կարգավորումը և արդարացնել հասարակության ակնկալիքները՝ կապված կայունության, անվտանգության և արդարության հետ»,-ասել է նա։
Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և խորհրդարանի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։
Հավելենք, որ Ռայա Նազարյանը մասնագիտությամբ իրավաբան է, ծնվել է 1985 թ. Վառնայում, ունի մեկ երեխա։
Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ
Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի 50–րդ Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ: Տեղեկությունը հրապարակված է Բուլղարիայի խորհրդարանի կայքում։
Նազարյանին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ` 66 դեմ, ձեռնպահ` 39։
Ռայա Նազարյանը «ГЕРБ-СДС» խորհրդարանական խմբի անդամ է։
Ընտրվելուց հետո նա իր ելույթում նշել է, որ խորհրդարանը՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։
Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և խորհրդարանի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։
Հավելենք, որ Ռայա Նազարյանը մասնագիտությամբ իրավաբան է, ծնվել է 1985 թ. Վառնայում, ունի մեկ երեխա։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru