Լրահոս

20.06.2024 15:03


Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու ջրահեղձ եղած մարմինը

Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու ջրահեղձ եղած մարմինը

Երեկ՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները Նուռնուս գյուղի Սևան Այգեգործական 6-րդ թաղամասի տներից մեկում՝ լողավազանի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը