Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա. կընդունի՞ Նիկոլն այդ հրավերը
Ինչպես հայտնի է, օրեր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Ըստ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ զրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին՝ Կուրբան-Բայրամ տոնի առթիվ, և կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը «առանց նախապայմանների, կարևորվել է. երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակելու մասին», ինչպես նաև «հաստատել են մինչ այժմ համաձայնեցված հարցերը»։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման հեռանկարների համատեքստում։
Հետաքրքիր է, որ նույն օրը Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության պայմանագրի» բանակցությունները, երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացը և այսպես կոչված «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Ամերիկյան փորձագետների կարծիքով Փաշինյանն իր մտահոգությունն էր հայտնել ամերիակացիներին, որ Ալիևը այս ընթացքում նորանոր պահանջներով է հանդես գալիս՝ կարծես փորձելով վիժեցնել այս գործնթացը: Ամերիկացիները առաջարկել են Փաշինյանին, որպես միջնորդ դիմել Թուրքիայի նախագահին, որպեսզի նա կարողանա ազդել Ալիևի վրա:
Եվ ահա, այդ հեռախոսազրույցի ժամանակ, Էրդողանը հաստատել է իր հրավերը Փաշինյանին՝ այցելել Թուրքիա:
Ի դեպ, այդ հրավերը հաստատված է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ, որի մասին , հավանաբար, հայ հանրությունը տեղյակ չէ: Այդ մասին, ո՛չ ԱԺ-ում են խոսել, ո՛չ էլ ընդդիմության հանրահավաքներում (նման «մանրուքներ» մեր ընդդիմադիրներին հետաքրքիր չեն):
Էրդողանը հրավիրել է Փաշինյանին նշելու Վարդավառի (Տիրոջ Պայծառակերպության) տոնը, որն ընկնում է հուլիսի 16-ին։
Չի բացառվում, որ Փաշինյանն ընդունի այդ հրավերը, որպեսզի փորձի Էրդողանի միջոցով ազդել Ալիևի վրա:
Անկախ նրանից՝ կգնա՞ Փաշինյանը Թուրքիա, թե՞ ոչ, կարելի է ասել, որ ամերիկացիներին հաջողվել է Հայաստանի և Ադրբեջանի մոդերատորի հարցում Պուտինի փոխարեն առաջարկել Էրդողանին, ինչին Փաշինյանը հաճույքով համաձայնել է:
Իսկ թե ինչո՞ւ է Փաշինյանի համար ավելի գերադասելի Էրդողանը, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը` Zham.am