Քաղաքական

19.06.2024 16:24


Թուրքիան զոնդաժ է անում, թե ինչպես կվերաբերվի Մոսկվան «թուրանական ՆԱՏՕ-ի» ստեղծման հնարավորությանը

Թուրքիան զոնդաժ է անում, թե ինչպես կվերաբերվի Մոսկվան «թուրանական ՆԱՏՕ-ի» ստեղծման հնարավորությանը

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ղրղզստանն առաջարկել է Ադրբեջանին ստեղծել թյուրքալեզու երկրների ռազմապաշտպանական դաշինք՝ ՆԱՏՕ-ի նման։ Ընդ որում, ո՛չ Ղրղզստանի, ո՛չ էլ ադրբեջանական աղբյուրները չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

Այդ գաղափարն արծարծվել էր դեռ մայիսի 15-ին Շուշիում տեղի ունեցած «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից կազմակերպված «Թյուրքական պետությունների կազմակերպումը. դեպի նոր ռազմավարական նպատակներ՝ աշխարհաքաղաքական իրողությունների և համաշխարհային կատակլիզմների ֆոնին» թեմայով միջազգային համաժողովի շրջանակներում։

Այդ համաժողովի ընթացքում, Ալիևը հանդես եկավ հետյալ թեզով. «Միջազգային իրավունքի կոպիտ խախտման և ընտրովի մոտեցումների վրա հիմնված երկակի ստանդարտների պայմաններում ազգային շահերի պաշտպանությանն ու առկա մարտահրավերներին դիմակայելուն ուղղված քաղաքականության իրականացումը անկախ պետությունների գլխավոր խնդիրներից է»։

Պետք է նշել, որ թուրքալեզու պետությունների համախմբումը ռազմական մի կառույցի մեջ տեղավորվում է նաև արևմտյան երկրների ծրագրերում, որպես ճնշման միջոց՝ ընդդեմ Մոսկվայի և Պեկինի:

Մինչև վերջին ժամանակները Թուրքիան դեռ ձեռնպահ էր մնում այդ քայլից, բայց ամերիկացիները շտապեցնում են Անկարային, մանավանդ, որ Հայաստանում ձևավորված է բարենպաստ պատուհան, ըստ իրենց՝ այդ երկիրը դուրս բերել Մոսկվայի ազդեցությունից և մտցնել Անկարայի ազդեցության տակ:

Թուրք վերլուծաբանները նշում են, որ մոտ ապագայում պաշտոնապես քննարկման կներկայացվի թյուրքական պետությունների կազմակերպության հիման վրա ՆԱՏՕ-ի նման նոր ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու գաղափարը։

Արտակ Հակոբյան

Աղբյուրը` Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը