Այսօր հայ մեծ գրող–երգիծաբան, լրագրող, հրապարակախոս Հակոբ Պարոնյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1843 թվականին Ադրիանապոլսում:
Նա գրական ասպարեզ իջել է որպես թատերագիր՝ 1865-ին գրած «Երկու տերով ծառա մը» և «Ատամնաբույժն արևելյան» կատակերգություններով:
Պարոնյանը հսկայածավալ գրական-հասարակական գործունեություն է ծավալել, թողել մեծարժեք ժառանգություն: Նրա յուրաքանչյուր ստեղծագործությունը հայ դասական թատերգության անգերազանցելի գոհարներից է: «Ազգային ջոջեր» (1878 թ.) ստեղծագործության մեջ երգիծանքով, դրական և բացասական կողմերով քննադատել է ժամանակի Ստամբուլի հայ հեղինակավոր մարդկանց, հայտնի անձանց: «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» (1880 թ.), «Հոսհոսի ծոցատետրը», «Քաղաքավարության վնասները» (1886-1888 թթ.), «Առտնին տեսարաններ»-ը պատկերավոր և դատողական ստեղծագործություններ են: Իսկ ամենակարևորները` «Մեծապատիվ մուրացկանները» և «Պաղտասար աղբարը»` (1886-1887 թթ.) թատերական ստեղծագործություններ են ,որոնք ընդմիշտ կմնան հայ թատրոնի երկացանկում:
Պարոնյանը վախճանվել է ծայրաստիճան աղքատության մեջ՝ 1891–ի մայիսի 27–ին Կ. Պոլսում։
Այսօր Հակոբ Պարոնյանի ծննդյան օրն է