Հայաստանը տանում են նույն շրջանով, ինչ Արցախը մինչև 2020թ. (տեսանյութ)
(Ի՞նչ է իրականում ցույց տալիս Ֆրանսիայից զենք գնելը)
Քաղաքագետ Բենիամին ՄաթևոսյաննAlpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի ընկերներ, նկատե՞լ եք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ։ «Մենք կարող ենք երկկողմանի մեխանիզմ օգտագործել հրադադարի խախտումները հետաքննելու համար։ Այսինքն՝ եթե կողմերից մեկը խախտում է արձանագրում, տեղում գործարկվում է հետաքննության մեխանիզմ։ Սա կարող է լինել կամ երկու երկրների զինդատախազությունները, կամ այլ մարմիններ»,-ասել է Փաշինյանը։
Ճիշտ եք, եթե այս տեղեկությունը կարդալուց հետո դուք նաև հավանաբար հիշեցիք 2018 թվականի իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում ունեցած հանդիպման արդյունքում մի շարք պայմանավորվածություններ էր ձեռք բերել։
Փաշինյանը, ով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե էր մեկնել մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ներկայացրել էր Ալիևի հետ ունեցած քննարկումների արդյունքները։ Նա նշել էր, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ «Պարզապես համաձայնվել ենք՝ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ»,-հայտարարել էր նա: Ավելին, պայմանավորվածություններից հետո Փաշինյանը երկար ժամանակ պարծենում էր, որ Ադրբեջանի և ԼՂՀ բանակների շփման գծում «խաղաղություն է տիրում»։ Արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ պարզ պիտի դարնար, որ Ադրբեջանը օգտագործել էր անդորրը՝ արցախյան զորքերի հետ շփման գծում ինժեներական կառույցներ ստեղծելու համար, սակայն Փաշինյանին հաջողվել էր օգտագործել կարճաժամկետ քարոզչական բոնուսը մինչև 2020 թվականի սեպտեմբեր։
Հիշու՞մ եք, թե ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ Փաշինյանը ակտիվորեն գնում էր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ ռուսական կործանիչներ (առանց դրանց համար մարտագլխիկների), հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր, այդ թվում՝ շահագործումից հանված Հորդանանի «ОСА-АКМ» համակարգերը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես մանիպուլյատիվ էքստազի մեջ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործընկեր Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ, ի տարբերություն 2016-ի, 2020 թվականին «Արցախի երկինքը, Ստեփանակերտի երկինքը պաշտպանված են»։ Պատերազմից հետո պետք է ակնհայտ դառնար, որ զենքի բոլոր գնումները, Հարությունյանի նման հայտարարությունները և այլն՝ ամեն ինչ «քաղաքական ալիբիի» պատրաստում էր, որպեսզի հետո հայտարարվեր, թե «իշխանությունները ամեն ինչ արեցին, բայց գնված զենքը չբավարարեց, որ ղարաբաղցին հանձնեց ամեն ինչ, որ Ռուսաստանը խաբեց և այլն»։
Ինչո՞ւ հիշեցինք սա, ինչո՞ւ սկսեցինք սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու Նիկոլի առաջարկից։ Այն պարզ պատճառով, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու՝ Հայաստանը ներքաշվում է այն շրջանակի մեջ, որտեղ «ընդգրկված էր» Արցախը մինչև 2020 թվականը։ Նմանությունն ակնհայտ է ոչ միայն Փաշինյանի առաջարկի, այլև սպառազինությունների ոչ համակարգված գնումների համատեքստում։
Զենքեր, որոնք կարճաժամկետ PR էֆեկտ են տալիս, բայց մարտական պայմաններում որքանով հնարավոր կլինի սինխրոնիզացնել հնդկական և ֆրանսիական զենքերը, մեծ հարց է, որից կախված են բազմաթիվ կյանքեր և ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի « Caesar» ինքնագնաց հաուբիցներ, ինչը կավելացնի հայկական բանակում ֆրանսիական սպառազինության զինանոցը (ՀՀ-ն արդեն ունի ֆրանսիական Bastion զրահատեխնիկա, ինչպես նաև Ground Master 200 ռադիոտեղորոշիչ համակարգեր)։ Հասկանալի է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ղեկավարությունն ակնհայտորեն արդեն միլիոնավոր դոլարներ է ծախսել 2023 թվականին ֆրանսիական զենքի կիրառման հրահանգների թարգմանության վրա, պարզ է, որ առանց հրահանգիչների օգնության հայ զինվորականներին դժվար կլինի ճիշտ և արդյունավետորեն օգտագործել և՛ ֆրանսիական առկա զենքերը, և՛ գործարկել նորերը: Այս առումով տրամաբանական կլիներ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Ֆրանսիայից ռազմական հրահանգիչներ հայտնվեին Հայաստանում։
Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է թվում նախօրեին ռուսական տեղեկատվական տիրույթում տարածված այն տեղեկությունը, թե Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններից։ «Այդ հարցն արդեն լուծված է: Թող գնեն այն, ինչ ուզում են Ֆրանսիայից, Բրիտանիայից, ԱՄՆ-ից, հավաքական Արևմուտքի այլ երկրներից, վերջ»,-բացատրում են իրազեկ աղբյուրները՝ հավելելով, որ համապատասխան որոշումը «վերևում արդեն համաձայնեցված է»։
Կոնկրետ այս լուրի շարունակությունը պետք է համարել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի կոշտ հայտարարությունը, թե «Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնեն Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»։
Ռուսական կողմը փաստացի զգուշացնում է, որ Հայաստանը կարող է զրկվել ռուսական անվտանգության հովանոցից, և դրա պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ներկայիս իշխանությունները։
Մենք գնալով մոտենում ենք անվերադարձ կետին, որը կարող է հանգեցնել նրան՝ Հայաստանը կրկնի Արցախի ճակատագիրը, իսկ ՀՀ իշխանություններն ակնհայտորեն ալիբի են պատրաստում հենց նման սցենարի համար…
Հայաստանը տանում են նույն շրջանով, ինչ Արցախը մինչև 2020թ. (տեսանյութ)
(Ի՞նչ է իրականում ցույց տալիս Ֆրանսիայից զենք գնելը)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի ընկերներ, նկատե՞լ եք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ։ «Մենք կարող ենք երկկողմանի մեխանիզմ օգտագործել հրադադարի խախտումները հետաքննելու համար։ Այսինքն՝ եթե կողմերից մեկը խախտում է արձանագրում, տեղում գործարկվում է հետաքննության մեխանիզմ։ Սա կարող է լինել կամ երկու երկրների զինդատախազությունները, կամ այլ մարմիններ»,-ասել է Փաշինյանը։
Ճիշտ եք, եթե այս տեղեկությունը կարդալուց հետո դուք նաև հավանաբար հիշեցիք 2018 թվականի իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում ունեցած հանդիպման արդյունքում մի շարք պայմանավորվածություններ էր ձեռք բերել։
Փաշինյանը, ով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե էր մեկնել մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ներկայացրել էր Ալիևի հետ ունեցած քննարկումների արդյունքները։ Նա նշել էր, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ «Պարզապես համաձայնվել ենք՝ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ»,-հայտարարել էր նա:
Ավելին, պայմանավորվածություններից հետո Փաշինյանը երկար ժամանակ պարծենում էր, որ Ադրբեջանի և ԼՂՀ բանակների շփման գծում «խաղաղություն է տիրում»։ Արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ պարզ պիտի դարնար, որ Ադրբեջանը օգտագործել էր անդորրը՝ արցախյան զորքերի հետ շփման գծում ինժեներական կառույցներ ստեղծելու համար, սակայն Փաշինյանին հաջողվել էր օգտագործել կարճաժամկետ քարոզչական բոնուսը մինչև 2020 թվականի սեպտեմբեր։
Հիշու՞մ եք, թե ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ Փաշինյանը ակտիվորեն գնում էր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ ռուսական կործանիչներ (առանց դրանց համար մարտագլխիկների), հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր, այդ թվում՝ շահագործումից հանված Հորդանանի «ОСА-АКМ» համակարգերը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես մանիպուլյատիվ էքստազի մեջ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործընկեր Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ, ի տարբերություն 2016-ի, 2020 թվականին «Արցախի երկինքը, Ստեփանակերտի երկինքը պաշտպանված են»։ Պատերազմից հետո պետք է ակնհայտ դառնար, որ զենքի բոլոր գնումները, Հարությունյանի նման հայտարարությունները և այլն՝ ամեն ինչ «քաղաքական ալիբիի» պատրաստում էր, որպեսզի հետո հայտարարվեր, թե «իշխանությունները ամեն ինչ արեցին, բայց գնված զենքը չբավարարեց, որ ղարաբաղցին հանձնեց ամեն ինչ, որ Ռուսաստանը խաբեց և այլն»։
Ինչո՞ւ հիշեցինք սա, ինչո՞ւ սկսեցինք սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու Նիկոլի առաջարկից։ Այն պարզ պատճառով, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու՝ Հայաստանը ներքաշվում է այն շրջանակի մեջ, որտեղ «ընդգրկված էր» Արցախը մինչև 2020 թվականը։ Նմանությունն ակնհայտ է ոչ միայն Փաշինյանի առաջարկի, այլև սպառազինությունների ոչ համակարգված գնումների համատեքստում։
Զենքեր, որոնք կարճաժամկետ PR էֆեկտ են տալիս, բայց մարտական պայմաններում որքանով հնարավոր կլինի սինխրոնիզացնել հնդկական և ֆրանսիական զենքերը, մեծ հարց է, որից կախված են բազմաթիվ կյանքեր և ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի « Caesar» ինքնագնաց հաուբիցներ, ինչը կավելացնի հայկական բանակում ֆրանսիական սպառազինության զինանոցը (ՀՀ-ն արդեն ունի ֆրանսիական Bastion զրահատեխնիկա, ինչպես նաև Ground Master 200 ռադիոտեղորոշիչ համակարգեր)։ Հասկանալի է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ղեկավարությունն ակնհայտորեն արդեն միլիոնավոր դոլարներ է ծախսել 2023 թվականին ֆրանսիական զենքի կիրառման հրահանգների թարգմանության վրա, պարզ է, որ առանց հրահանգիչների օգնության հայ զինվորականներին դժվար կլինի ճիշտ և արդյունավետորեն օգտագործել և՛ ֆրանսիական առկա զենքերը, և՛ գործարկել նորերը: Այս առումով տրամաբանական կլիներ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Ֆրանսիայից ռազմական հրահանգիչներ հայտնվեին Հայաստանում։
Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է թվում նախօրեին ռուսական տեղեկատվական տիրույթում տարածված այն տեղեկությունը, թե Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ բանակցություններից։ «Այդ հարցն արդեն լուծված է: Թող գնեն այն, ինչ ուզում են Ֆրանսիայից, Բրիտանիայից, ԱՄՆ-ից, հավաքական Արևմուտքի այլ երկրներից, վերջ»,-բացատրում են իրազեկ աղբյուրները՝ հավելելով, որ համապատասխան որոշումը «վերևում արդեն համաձայնեցված է»։
Կոնկրետ այս լուրի շարունակությունը պետք է համարել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի կոշտ հայտարարությունը, թե «Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անցումը պարզապես անհնարին կդարձնեն Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»։
Ռուսական կողմը փաստացի զգուշացնում է, որ Հայաստանը կարող է զրկվել ռուսական անվտանգության հովանոցից, և դրա պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ներկայիս իշխանությունները։
Մենք գնալով մոտենում ենք անվերադարձ կետին, որը կարող է հանգեցնել նրան՝ Հայաստանը կրկնի Արցախի ճակատագիրը, իսկ ՀՀ իշխանություններն ակնհայտորեն ալիբի են պատրաստում հենց նման սցենարի համար…
Մտածե՛ք այդ մասին…»։