Անկարան և Բաքուն շարունակում են միահամուռ գործել Երևանի դեմ. Նադեին-Ռաևսկի
Անկարան և Բաքուն շարունակում են համատեղ գործել ընդդեմ Երևանի, նրանք միշտ համակարգում են իրենց քայլերը հայկական պետության դեմ։ Այս մասին Մոսկվա-Երևան տեսակամրջի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Փորձագետը համոզված է, որ առանց Հայաստանի կողմից այդ տանդեմի պահանջների կատարման` կարգավորման իրական գործընթացն այն տեսքով, որով ընդունված է դա հասկանալ, անհնար է։
Ու թեև Հայաստանն ու Թուրքիան նախկինում արդեն պայմանավորվել էին մի շարք հարցերի շուրջ, օրինակ ՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ պայմանավորվածությունների իրականացումը Թուրքիան կշարունակի կապել իր պահանջների հետ։ Դրանցից գլխավորն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։ Թուրքերն այդ միջանցքով ցանկանում են ազատ մուտք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա։
Թուրքերի երկրորդ պահանջն այն է, որ Հայաստանը հրաժարվի իր ազգային ինքնությունից։ Եվ այս գործընթացն ըստ Նադեին-Ռաևսկիի` արդեն մասամբ ընթանում է։ Նա նկատի ունի ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու առճակատումը։
Նա կարծում է, որ իշխանությունների հարձակումները եկեղեցու վրա լիովին համահունչ են Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումներին։ Այս համատեքստում արևելագետը դիտարկում է նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեմայի վերաիմաստավորումը Հայաստանի իշխանությունների կողմից։ Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են այս հարցը թողնել թուրքերին։