Լրահոս

19.11.2011 13:33


Ադրբեջանը մտադիր է կրկնապատկել Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի վարձակալման վճարը

Ադրբեջանը մտադիր է կրկնապատկել Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի վարձակալման վճարը

«Ъ»  պարբերականը հաղորդում է, որ ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովի և Սաֆար Աբիևի խոսակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանում ՌԴ–ի կողմից վարձակալվող Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) վարձակալման վճարի հարցը, քանի որ ՌՏԿ–ի վարձակալման ժամկետը լրանում է 2012թ. դեկտեմբերի 24-ին։

Այս պահին վարձակալման համար ՌԴ–ն վճարում է տարեկան 7 մլն դոլար։ Միաժամանակ, «Ъ» –ի տվյալներով, ադրբեջանական կողմը պահանջում է տարեկան 15 մլն դոլարի չափով վարձ։

Սերդյուկովը նշել է, որ ՌՏԿ–ի վարձակալման պայմանների հարցով բանակցությունները վարելու համար համապատասխան աշխատանքային խումբը շուտով կմեկնի Բաքու՝ միաժամանակ ավելացնելով.

–Մենք կուզենայինք պահպանել վարձակալման գործող պայմանները։ Միաժամանակ մենք ցանկանում ենք կրճատել վարձակալվող տարածքի մեկ երրորդը՝ 210–140 հա:

Այս խորագրի վերջին նյութերը