Քաղաքական

18.06.2024 16:04


Եվս մեկ սուտ՝ 2018թ․ «հեղափոխական» բեմից (տեսանյութ)

Եվս մեկ սուտ՝ 2018թ․ «հեղափոխական» բեմից (տեսանյութ)

Հունիսի 15-ին քննչական կոմիտեն խուզարկեց gg ընկերության գրասենյակը՝ առգրավելով 26 համակարգիչ։ Պատճառը, ըստ եևույթին, այն էր, որ ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց․ «Տարվեցին շենքում առկա ողջ համակարգիչները և կրիչները, ինչը, ըստ կազմակերպխության ներկայացուցչի, կպարալիզացնի gg կազմակերպության աշխատանքը։ Առանց այդ համակաիրգիչների, չի կարող կազմակերպությունն աշխատել։

Վստահ եմ, որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է, ինչը հետևանք է, որ ընկերության սեփականատերը հայտնեց իր քաղաքական դիրքորոշումը, որից հետո տեսանք, թե ինչպիսի արշավ սկսեց համացանցում gg կազմակերպության և սեփականատիրոջ նկատմամբ, և կցվեց գործին նաև իրավապահ համակարգը»։

Հիշացնենք, սակայն, որ 17․08․2018թ․ հրապարակում հանրահավաքում ելութ ուենալով, Նիկոլ Փաշինյանն ասում էր․ «Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմեխելիությունը։ ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը