Քաղաքական

18.06.2024 13:32


Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել

Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը, նշել է Գալուզինը՝ դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը թողնելով Փաշինյանի կառավարության վրա:

Փոխնախարարը վստահեցնում է, որ Ռուսաստանը այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, և որ Մոսկվան «անկեղծորեն» գնահատում է Հայաստանի հետ կապերը և փորձում է դրանք «կառուցել փոխադարձ հարգալից և փոխշահավետ ձևով»:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ ներկայացուցիչն էր հանդես եկել հայտարարությամբ, որտեղ նշվել էր, որ «...Հայաստանը իրավունք ունի ինքնուրույն կառուցել իր անվտանգության համակարգը...»:

Ռուսական կողմը, փաստացի զգուշացնում է, որ Հայաստանը կարող է զրկվել ռուսական անվտանգության հովանոցից, որի պատասխանատվությունը կկրի ներկայիս հայկական իշխանությունը:

Իսկ ի՞նչ է մտածում Հայաստանի ընդդիմությունը: Գրեթե ոչինչ, Խորհրդարանում այս հարցում լռություն է, իսկ Բագրատ Գալստանյանը երեկ հայտարարեց, ակնարկելով, որ իրեն Մոսկվայի հետ հարաբերությունները չեն հետաքրքրում, որ իրեն Փաշինյանի թիմն է միտումնավոր փորձում կապել Ռուսաստանի հետ, որ փչացնի:

Փաստորեն ստացվում է, որ եթե վաղը Հայաստանը անվտանգային խնդիրներ ունենա, ապա Նիկոլ Փաշինյանի հետ նույն պատասխանատվությունը պիտի կրի նաև Բագրատ Գալստանյանը:

Հայ ժողովրդի ողբերգությունը այն է, որ չունի ադեկվատ քաղաքական վերնախավ, որին իրոք կհետաքրքրի երկրի անվտանգությունը:

Այս վերնախավին մեկ բան է հետաքրքիր. Մեկին՝ ինչպես պահել իշխանությունը, նույնիսկ տարածքներ զոհաբերելով Ադրբեջանին, իսկ մյուսին՝ ինչպես հասնել իշխանության, այդ տարածքների հանձնման պահը օգտագործելով:

Սրանց, բացի իշխանության խնդիրից այլևս ոչինչ չի հետաքրքրում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը