Արևմուտքը ՀՀ-ին դրդել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման․ Գալուզին
Հայաստանի` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անցումն անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։
Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ի հետ զրույցում։ Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա լղոզումը և ԱՄՆ–ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանու» ներքո արևմտյան մոդելին անցնելը պարզապես անհնար կդարձնի Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը նաև ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է նա:
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել քննարկել Երևանին հուզող հարցերը:
Նա նաև հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանի իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությունը համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին․
«Ինչ էլ խոստանան արևմտականները, որոնք «դրդել են հայկական իշխանություններին «սառեցնել» մասնակցությունը կազմակերպությանը, ՀԱՊԿ-ի՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի՝ գործուն այլընտրանքներ այսօր չկան»։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքները համակարգված ընթանում են՝ Երևանին թողնելով հետևում․
«Կազմակերպությունում ընթանում է ճգնաժամային արձագանքման նոր ալգորիթմների մշակում, կազմակերպության հավաքական ուժերի կարողությունների ամրապնդում՝ հաշվի առնելով ռուսական մարտական փորձը, ընդունվում են լուրջ ծրագրային փաստաթղթեր՝ Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ»,-ընդգծել է նա: