Սյունիքի մարզպետից պաշտպանվելու համար Սիլվա Համբարձումյանը երկուշաբթի օրվանից թիկնապահ կունենա
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 15–ին քրեական գործ է հարուցվել գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նոյեմբերի 14–ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրեն հարվածներ է հասցրել: Դրանից հետո Սիլվա Համբարձումյանի փաստաբանըդիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին իր պաշտպանյալի անվտանգությունն ապահովելու նպատակով հատուկ ծառայություն տրամադրելու համար: «7օր»–ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը նշել է, որ իրենք արդեն ոստիկանությունից դրական պատասխան են ստացել։
–Երկուշաբթի փաստաբանը կգնա և փստաթղթային հարցերը կկարգավորի։ Ոստիկանությունն արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստել է, և մնում է միայն ստորագրել,–ընդգծել է նա:
Սյունիքի մարզպետից պաշտպանվելու համար Սիլվա Համբարձումյանը երկուշաբթի օրվանից թիկնապահ կունենա
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 15–ին քրեական գործ է հարուցվել գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նոյեմբերի 14–ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրեն հարվածներ է հասցրել: Դրանից հետո Սիլվա Համբարձումյանի փաստաբանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին իր պաշտպանյալի անվտանգությունն ապահովելու նպատակով հատուկ ծառայություն տրամադրելու համար: «7օր»–ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը նշել է, որ իրենք արդեն ոստիկանությունից դրական պատասխան են ստացել։
–Երկուշաբթի փաստաբանը կգնա և փստաթղթային հարցերը կկարգավորի։ Ոստիկանությունն արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստել է, և մնում է միայն ստորագրել,–ընդգծել է նա:
7or.am