Աշխարհ

17.06.2024 09:01


Մոսկվան ու Թեհրանը դեմ են արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը

Մոսկվան ու Թեհրանը դեմ են արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը

Անհրաժեշտ է Թեհրանի և Մոսկվայի փոխգործակցությունն ու համակարգումը Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու համար, նշել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցությունների ժամանակ։

Տեղեկությունը տեղադրված է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան էջում։

Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և դեմ են արտահայտվել արտաքին խաղացողների միջամտությանը տարածաշրջանի գործերին՝ դրանք անվանելով ապակայունացնող։

Դիվանագետները կարևորել են նաև տարածաշրջանային այնպիսի մեխանիզմների կիրառումը, ինչպիսին է «3+3» հարթակը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա):

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը