Ադրբեջանական ընդդիմությունը դաշնակցո՞ւմ է հայկական կողմի հետ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը, անդրադառնալով Ադրբեջանում գործող որոշ ընդդիմադիր կուսակցությունների և լրատվամիջոցների գործունեությանը, հայտարարել է, որ նրանք հակաադրբեջանական կեցվածք են որդեգրել։ Նա ասել է, որ մեկ–երկու ընդդիմադիր կուսակցություններ և ընդդիմադիր առաջնորդներ, մի քանի թերթեր, որոնք ֆինանսական աջակցություն են ստանում արտերկրից, հրճվում են Ադրբեջանի անհաջողություններով և տխրում հաջողությունների համար։
–Հավատացե՛ք՝ աշխարհի որևէ երկրում նման ընդդիմության չեմ հանդիպել. ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ որևէ այլ երկրում նման ընդդիմություն գոյություն չունի։ Նույնիսկ աֆրիկյան երկրներում ընդդիմությունը զենք է վերցնում ու համարձակորեն պայքարում, այլ ոչ թե նրանց պես ընտրում է պետությանը, ժողովրդին դավաճանելու ուղին։ Բնականաբար, իմ խոսքերը պետք չէ վերագրել ողջ ընդդիմությանն ու ընդդիմադիր լրատվամիջոցներին,– հայտարարել է նա։
Հասանովը կարծիք է հայտնել, որ այդ «մեկ–երկու» ընդդիմադիր կուսկացությունների առաջնորդները դաշնակցում են հայկական կողմի հետ ու խոստանում լուծել ԼՂ հարցը հօգուտ Հայաստանի, եթե վերջինս աջակցի նրանց գալ իշխանության։
–Վերջերս Վրաստանում ԵԽԽՎ–ի աջակցությամբ կազմակերպվել էր մի միջոցառում։ Այնտեղ մերոնք իրենց այնքան անպարկեշտ են պահել, որ երբ այդ մասին լսեցի մեր աշխատակիցներից մեկից, ուղղակի սարսափեցի։ Հավանաբար, դուք բազմիցս տեսել եք հեռուստացույցով՝ ինչպես են հայերի հետ կոնյակ խմում, կենացներ ասում Ադրբեջանի հաջողությունների համար… Եվրոպայից և աշխարհի տարբեր երկրներից բազմիցս տեղեկություն է ստացվել այն մասին, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց անունները տալ չեմ ցանկանում, միջազգային միջոցառումների ժամանակ խոստումներ են տվել՝ ասելով. «Եթե դուք օգնեք մեզ գալ իշխանության, մենք ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծենք ձեր ուզածի պես, Հարավային Կովկասում կանենք այնպես, ինչպես դուք եք ուզում»։–Ուղղակի ամոթ է, երբ նմանների հետ ապրում ես նույն երկրում,– վրդովված հայտարարել է Հասանովը։