Քաղաքական

16.06.2024 21:02


Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլխավոր բաղադրիչն այս իշխանության և դրա ղեկավարի հեռացումն է ու ճշմարտության հաղթանակը։

Տեսաուղերձում հայտարարել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը․

«Կարևոր հանդիպում ունենք վաղը՝ 18։30՝ ԱԺ-ի դիմաց։ Այդ ժամին ԱԺ-ում նիստ է նշանակված՝ կառավարության հրաժարականի ուղերձով։

Պետք է տեսնենք ու վկայենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, օտարացած ու հակաօրինական վիճակում են։ Վաղվա նիստն, այդ իմաստով, չափազանց կարևոր է՝ ևս մեկ անգամ արձանագրելու, թե արդյոք այս մարդիկ գոնե նշույլ իսկ առնչություն ունեն մեր ժողովրդի իղձերի, նպատակների հետ, թե այլևս ամբողջությամբ օտարացած են։

Երկրորդ հանգամանքը․ միասին հավաքվելու, մեկ բռունցք լինելու, նաև փաստելու այն մասին, որ հակառակ բոլոր չարախնդացողների, այս շարժումը, մեկ բռունցք դարձած, կա, գոյություն ունի։ Եվ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 12-ին, որպես հանցագործություն իշխանության կողմից արձանագրելով, ցույց տանք, որ ուժը մենք ենք։

Ոչ մի բանից չենք վախենում, գործելու ենք, հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլխավոր բաղադրիչն այս իշխանության և դրա ղեկավարի հեռացումն է ու ճշմարտության հաղթանակը։ Այս շարժումը շարունակական է՝ անկախ բոլոր տեսակի անվանարկումների ու ռմբահարումների, դաժանության, որ իշխանությունները գործել են ժողովրդի հանդեպ։

Եվ երրորդը․ ասել ենք, որ պայքարը նոր ձևավորումներ ու վերադասավորումներ է ստանում։ Նաև այս պայքարով ու շարժումով վկայելու ենք այն աննկուն կամքի մասին, որ մեզանից յուրաքանչյուրը ստանձնել է։ Աշխարհին ունենք ասելիք։ Այս պայքարը իշխանափոխությունից ավելի արժեքային փոփոխության համար է։ Իշխանափոխությունը բաղադրիչներից մեկն է միայն»,-նշել է Սրբազանը։

Այս խորագրի վերջին նյութերը