Քաղաքական

14.06.2024 22:15


Ձերբակալված է մանկահասակ երեխայի մայրը՝ իր սկեսրոջ հետ, ում երեխան ջրծաղիկով պառկած է

Ձերբակալված է մանկահասակ երեխայի մայրը՝ իր սկեսրոջ հետ, ում երեխան ջրծաղիկով պառկած է

Այս պահին Վայքից գնում ենք Եղեգնաձոր՝ տեսակցելու ձերբակալված անձանց ու հասկանալու նրանց իրավունքների խախտումներ եղել են թե ոչ։ Այս մասին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ պահին կարող է միայն ասել, որ ձերբակալված է մեկ տասնյակ մարդ, նրանց թվում մանկահասակ երեխայի մայր, որի երեխան ջրծաղիկով հիվանդ է։ Ձերբակալված է նաեւ նրա սկեսուրը։

«Կարծես մեր իրավապահ մարմինների մոտ դառնում է սովորություն՝ մանկահասակ երեխաներին մենակ թողնելը»,-ասաց ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցոթյան պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը