Լրահոս

14.06.2024 20:47


Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը

Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ.-Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փող.-Այվազովսկի փող. խաչմերուկը և Տիտոգրադյան փող.-Այվազովսկի փող. խաչմերուկից մինչև Արցախի պող.-Այվազովսկի փող. խաչմերուկը ճանապարհահատվածները:

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը