Թուրքիան և Հորդանանը Սիրիայում կստեղծեն «անվտանգության գոտիներ»
Թուրքիան և Հորդանանը Սիրիայի հյուսիսում և հարավում կստեղծեն «անվտանգության գոտիներ», ուր կարգելվի սիրիական զինվորականների և անվտանգության ուժերի մուտքը։ Ինչպես գրում է լիբանանյան «The Daily Star» օրաթերթը, նման միջոցներ ձեռք կառնվեն այն դեպքում, երբ պաշտոնական Դամասկոսը հրաժարվի Արաբական պետությունների լիգայի՝ երկրում ստեղծված իրավիճակը խաղաղ կարգավորելու ծրագրից։
Այս ծրագրերի իրականացման համար Թուրքիային և Հորդանանին կաջակցեն արաբական և արևմտյան երկրները, որոնք կողմ են Սիրիայում ռազմական ուժի անհապաղ դադարեցմանը։
Սիրիայում «անվտանգության գոտիներ» ստեղծելու խորհրդակցություններին կմասնակցեն ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի, Եգիպտոսի և Հորդանանի ներկայացուցիչները։