Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 66 մլն 127 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ. այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության արդյունքում որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։
Գումարը կհատկացվի եկեղեցու վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման համար:
Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին։
Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին արձագանքել են Ադրբեջանից։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանները անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Արդեն անդրադարձել ենք, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-24-ին Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնին, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կամ, օրինակ, դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացված «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։ Նախորդ տարում բացվեց նաև «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, իսկ մինչ այդ արդեն ադրբեջանական մեդիա տիրույթում կային «Արևմտյան Ադրբեջան» անվանումով բազմաթիվ նոր հարթակներ։ Այս և այլ գործիքներով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանի տարածքը ներկայացնել որպես ադրբեջանական, տարածել ռասսայական խտրականություն և հայկական մշակույթը ներկայացնել որպես աղվանական և թյուրքական։
Այս համատեքստում ադրբեջանական մեդիահարթակներում անդրադարձ է կատարվում նաև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հուշարձաններին, դրանց «աղվանական ծագմանը» և հայկական կողմի վերանորոգումներով «աղվանական հետքերի» վերացմանը։ Հոդվածում այս անգամ «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն և Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցիները, հատուկ նշելով նաև, որ առկա են նույն «կարգավիճակում» գտնվող այլ հուշարձաններ ևս։
Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն եկեղեցին տեղական կոպտատաշ քարից կառուցված 19-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Նման օրինակներ հայտնի են տարածաշրջանի բազմաթիվ բնակավայրերում (Բարեկամավանի Սբ․ Գևորգ, Աչաջրի Սբ․ Աստվածածին և այլն)։ Եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ Այժմ իրականացվում են կառույցի նախնական տեսքին ուղղված վերանորոգման աշխատանքները։ Հուշարձանի հիմնական առանձնահատկությունը տանիքն իրենց վրա կրող երեք զույգ ամբողջական քարե սյուներն են։ Եկեղեցու հարավային ավանդատան պատուհանի արտաքին վերին հատվածում պահպանվել է «1888 ամի» թվականը, իսկ դրանից աջ հայերեն արձանագրության հատված (մանրամասները շուտով կտեղադրվեն կայքի ՀՀ սահմանային հուշարձանների մշտադիտարկմանը վերաբերող հատվածում)։
Ոսկեպարի Սբ․ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին 6-րդ դարի վերջով-7-րդ դարասկզբով թվագրվող կառույց է։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Կառույցի վրա արձանագրություններ չեն պահպանվել։ Առանձնահատուկ են հատկապես շինության վրա առկա խաչային հորինվածքները, որտեղ գնդի վրա կանգնեցված խաչերը՝ շնորհիվ խաչաթևերի խարսխաձև հավելումների, նմանվում են կարթերի կամ նավախարիսխների (տե՛ս Պետրոսյան 2008, 39)։ Եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, ներկայումս նախատեսվում է կառույցի ծածկասալերի վերանորոգման աշխատանքներ։
Ադրբեջանական «մեղադրականում» անդրադարձ է կատարված նաև Երերույքի տաճարի վերանորոգմանը, որտեղ տաճարը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջանի Շորայալի Ագին շրջանի տարածքում, Արփաչայի ձախ ափին գտնվող հին թյուրքական կոթող»։ Ավելին երաևակայել ուղղակի անհնար է՝ վաղքրիստոնական տաճարը հռչակել «թյուրքական կոթող»: Նշենք նաև, որ 5-6-րդ դարերով թվագրվող քրիստոնեական հուշարձանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի Ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում, իսկ ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակներում, ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։
Մեր արձագանքը
Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը օրեցօր ընդլայնում է իր «աղվանականացման» սահմանները՝ իր մեջ ամփոփելով Արցախի, Ուտիքի և Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանների գրեթե բոլոր քիրստոնեական հուշարձանները։ Այսպիսով ադրբեջանական կողմը մեծացնում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի (և հատկապես սահմանային շրջանների), հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Նման, անընդհատ հնչեցվող անհեթեթությունները չեն պարունակում որևէ գիտական հենք և ունեն հստակ ռասսայական խտրականության և ազգային ատելության քարոզչության բնույթ»։