Երևանի չվերթի ուղևորներին մի քանի ժամ առանց բացատրության պահել են Քիշնևի օդանավակայանում
Երևանից ժամանած ուղևորներին մի քանի ժամ առանց բացատրության պահել են Քիշնևի օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնել է Կոմրատի (Գագաուզիայի մայրաքաղաք) քաղաքային խորհրդական Իվան Պանյան:
Երեք օր առավ Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Մարինա Տաուբերը հայտնել էր, որ մոլդովական «Պոբեդա» դաշինքի համագումարի մի խումբ մասնակիցների Մոսկվայից վերադառնալուց հետո չորս ժամ պահել են Քիշնևի օդանավակայանում: Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցոլը հաջորդ օրը հայտարարել է, որ օդանավակայանում ձերբակալել են իր փաստաբանին, ինչպես նաև ՌԴ-ից վերադարձած ավելի քան 100 ուղևորի, նրանց այնտեղ պահել են ավելի քան վեց ժամ: Երեկ փորձել են ձերբակալել խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սուխոդոլսկուն։
«Երիտասարդներին բաց չեն թողնում օդանավակայանից, զննում են անցկացնում, ստուգում են անձնական իրերը, վերահաշվարկում ունեցած գումարները։ Ժամը 3-ից մարդիկ այնտեղ են: Պատճառները ոչ ոք չի բացատրում։ Ռեժիմը պայքարում է ոչ միայն խորհրդարանի պատգամավորների, այլև երիտասարդների դեմ»,-գրել է Պանյան «Ֆեյսբուքի» իր էջում:
Նա մանրամասնել է, որ առավոտյան ժամը ութին բազմաթիվ ուղևորներ ազատ են արձակվել «ժամեր շարունակ ծաղրուծանակից հետո»: Միևնույն ժամանակ, Պանյան պնդում է, որ մի քանի մարդ դեռ մնում է օդանավակայանում:
Ապրիլին Քիշնևի օդանավակայանում սկսվել են Ռուսաստանից ժամանած ուղևորների ուժեղացված ստուգումները։ Իշխանությունները ձերբակալել էին մոսկովյան համագումարին մասնակցած մոլդովացի քաղաքական գործիչներին և հասարակական գործիչներին, որոնք պաշտպանում են Մոլդովայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ստեղծել են «Հաղթանակ» քաղաքական դաշինքը. նրանց մի մասը ազատ է արձակվել Քիշնև ժամանելուց միայն մի քանի ժամ անց:
Ժամանողների թվում էին նաև Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլը և ինքնավարության Ժողովրդական ժողովի նախագահ Դմիտրի Կոնստանտինովը: Մոլդովայի դատախազության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և հատուկ գործերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Վիկտոր Ֆուրտունեն հայտնել է, որ ոստիկանությունն ապրիլի լույս 23-ի գիշերը 150 խուզարկություն է իրականացրել
«Հաղթանակ» դաշինքի կողմնակիցների մոտ մաքսանենգության գործի շրջանակում, նրանցից առգրավվել է ավելի քան 1 մլն դոլար: