Քաղաքական

14.06.2024 14:57


Ոստիկանների գործողությունից մարդ չմահացավ, որովհետև փողոցում Փաշինյանը չէր, ինչպես 2008-ի մարտի 1-ին․ Արծվիկ Մինասյան

Ոստիկանների գործողությունից մարդ չմահացավ, որովհետև փողոցում Փաշինյանը չէր, ինչպես 2008-ի մարտի 1-ին․ Արծվիկ Մինասյան

Ոստիկանական գործողությունները ոչ միայն ամսի 12-ին, դրանից առաջ էլ 100-ից 90 դրվագներում եղել են ոչ իրավաչափ։

Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը․

«Կարող ենք թվարկել ամեն ինչ՝ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումներ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ խոշտանգումի իրականացումից, կուսակցության նկատմամբ հարձակումներ՝ ապօրինի խուլիգանական վարքագծով, ավարտված այդ օրը կիրառված հատուկ միջոցներով։ Դրանք ակնհայտ անհամաչափ էին և հիմնված էին հանցավոր իշխանության ուղիղ ցուցումի և քաջալերանքի վրա։ Այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանն այդ օրը, դրանով ուղիղ պատասխանատուն է ոստիկանական բռնությունների համար։ ԱԺ ամբիոնից ուղիղ ցուցում տվեց, ուղիղ քաջալերեց այն ոստիկաններին, որոնք բռնություններ են կիրառում, գովասանքի խոսքեր ասաց, պարգևատրումներ խոստացավ, ուղիղ պատասխանատվությունն իրենն է»,-ասաց նա։

Մինասյանը նշեց, որ մարդկային տեսանկյունից անհասկանալի է նրա տեսակետը, ինքը հաճույք է ստացել պարզվում է․

«Նախկինում, երբ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել, հիմա նա համարում է՝ դե պետք է արվեր։ Դա մարդու որակի մասին է արդեն խոսում։ Հիմա եթե իշխանությունն իր ձեռքն է, նախկինում, եթե իրեն ծեծել, նսեմացրել են, ուրեմն հաճելի է դա, սպասի հիմա էլ ես որպես իշխանություն մի հատ էլ ժողովրդին էդ իրավիճակի մեջ դնեմ։ Հոգին էր փառավորվում, սա արդեն բացատրելու բան չէ»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ապօրինի նախաձեռնված քրեական վարույթը՝ զանգվածային անկարգություններ, իրականում պետք է գլխիվայր շուռ եկած վարույթ լիներ․

«Իրական վարույթը պետք է լիներ սահմանադրական կարգի տապալումը, լիազորությունների անցմամբ քաղաքացիներին առանձնապես ծանր վնասվածքներ պատճառելը, ընդհուպ, բոլոր սահմաններն անցնելով, խոշտանգման հիմքով քրգործեր հարուցելը։ Իրենք որ ասում են՝ կարևորը մահ չկա, դա այն պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, եթե նա լիներ անպայման մահը լինելու էր, ինչպես որ եղել է 2008 թվականի մարտի մեկին՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական դերակատարմամբ»,-նշեց պատգամավորը։

Ճեպազրույցին ներկա «Հայաստան» դաշինքից մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հավելեց․

«Փաստենք՝ Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանի առանցքը ոստիկանությունն է, իր կերտած Հայաստանը ոստիկանապետությունն է»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը