Քաղաքական

14.06.2024 14:15


Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրել ԼՂ-ի հանձնումը. Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրել ԼՂ-ի հանձնումը. Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը։ Այս մասին ԱԺ-ում բրիֆինգների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մարդը, որը հայտարարում է, որ ինքն 2018 թվականին արդեն գիտեր, որ Ղարաբաղը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, իր ամբողջ 2018-ից 2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ մասնագիտորեն և նրբորեն օգտագործել է։ Եթե դու գիտես, որ դա այդպես է, քո քաղաքականությունը պետք է միտված լինի քո համոզմունքների իրականացմանը, խոստովանեց»,-ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ խաբել է ժողովրդին։

«Այնպես որ, վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,-ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը