Հայաստանում տեղի ունեցածը Փաշինյանի իշխանության գալու հետևանքն է. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Բոգդան ԲեզպալկոնAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես են ԱՄՆ տարբեր քաղաքական գործիչների այցերը տարածաշրջան ազդում Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա:
Փորձագետի կարծիքով՝ տեղի ունեցածը Փաշինյանի իշխանության գալու հետևանքն է, որին մեծացրել են արևմտյան էլիտաները:
«Ինձ թվում է, որ Փաշինյանի գործողություններն այնքան էլ կախված չեն այցերից կամ ինչ-որ պայմանավորվածություններից, որքան նրանից, թե ինչ պայմաններում է ձևավորվել հենց Փաշինյանը և այն թիմը, որը նա բերել է իր հետևից։ Փաշինյանի իշխանության գալուց հետո զգալիորեն փոխվել է Հայաստանի քաղաքական դաշտը։ Նա հեռացրեց շատ մարդկանց, որոնք աչքի էին ընկնում ռուսամետ հայացքներով և հիմնականում նշանակեց այն մարդկանց, որոնք ունեին արևմտամետ հայացքներ։ Ուստի այն, ինչ հիմա տեղի է ունենում, հետևանք է Փաշինյանի իշխանության գալու՝ որպես մի մարդու, որին արևմտյան էլիտաներն իրենց համար մեծացրել են»,-ասել է Բեզպալկոն։
Քաղաքագետի խոսքով՝ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը կախված կլինի արևմտյան պետությունների կամքից:
«Ինչ վերաբերում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմանը, ես կարծում եմ, որ դա կդիտարկվի բացառապես այն համատեքստում, թե արդյոք դա օգտակար է արևմտյան պետությունների համար, թե ոչ։ Եթե հիմա դա վրդովմունք առաջացնի, ապա, իհարկե, դա չեն անի, և Փաշինյանին խորհուրդ կտան ուժ չկիրառել։ Եթե համարեն, որ Փաշինյանն արդեն գլուխ չի հանում, նրան պետք է փոխարինել մեկ ուրիշով, այդ ժամանակ կարտադրեն ռոտացիայի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Բայց առայժմ դրա համար հստակ նախադրյալներ չկան։ Ուժի կիրառումը կարող է, ընդհակառակը, վարկաբեկել Փաշինյանին, կարող է ավելի մեծ ժողովրդականություն հաղորդել ընդդիմությանը և, համապատասխանաբար, խաթարել ԱՄՆ-ի ծրագրերը տարածաշրջաններում»,-եզրափակել է Բեզպալկոն։
Հայաստանում տեղի ունեցածը Փաշինյանի իշխանության գալու հետևանքն է. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես են ԱՄՆ տարբեր քաղաքական գործիչների այցերը տարածաշրջան ազդում Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա: