Ցուցարարներն արդեն հավաքում են վրանները (տեսանյութ)
Բաղրամյան փողոցում՝ Ազգային ժողովի մոտ 4 օր առաջ տեղադրված վրանային ավանն արդեն հանվում է։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն հայտարարել էր, որ 96 ժամը լրացել է, պետք է վրանային ավանը հանել, շարժման վերադասավորում անել առաջիկա օրերին, ինքն էլ խորհրդակցություններ է ունենալու քաղաքական տարբեր ուժերի հետ։
Նրա հայտարարությունից հետո մարդիկ սկսեցին Բաղրամյան փողոցից հեռացնել աթոռները, քանդել վրանները, հավաքել ժամանակավոր ավանի համար բերված տարբեր իրեր։
Նշենք, որ հունիսի 9-ից սկսած՝ շարժման ակտիվ մասնակիցների մի մասը գիշերում էր վրաններում, իսկ Բաղրամյան փողոցը՝ Դեմիրճյան խաչմերուկից սկսած փակ էր երթևեկության համար։

Աղբյուրը՝ arm.sputniknews