Քաղաքական

14.06.2024 09:02


ՌԴ-ի վրա հարձակվում են տարբեր ճակատներով, և Հայաստանը միացել է այդ հարձակումներին (տեսանյութ)

ՌԴ-ի վրա հարձակվում են տարբեր ճակատներով, և Հայաստանը միացել է այդ հարձակումներին (տեսանյութ)

ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական արկածախնդրությունը թևակոխում է եզրափակիչ փուլ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Հիշու՞մ եք, թե ինչպես Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ բացի հրապարակված օրակարգից, գաղտնի օրակարգ կար՝ կապված ՀՀ-ի ու ԱՄՆ-ի համագործակցության հետ։ ՌԴ ԱԳՆ-ն անգամ մեկնաբանեց այս տեղեկությունը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն, ի պատասխան ՌԴ-ից եկող հայտարարությունների, հայտնեց, որ գաղտնի օրակարգ չկա, և Բրյուսելում կայացած հանդիպումը տնտեսության կայունության և դիվերսիֆիկացիայի մասին էր»։

Այս խորագրի վերջին նյութերը