Փակված Հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն երկու ամսվա աշխատավարձը չի վճարել
Հայկական ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց նամակ են տարածել՝ ահազանգելով, որ ընկերությունն արդեն երկու ամիս չի վճարում իրենց աշխատավարձերը։
Նմակում մասնավորապես ասված է.
«Ֆլայ Արնա ավիաընկերությունը իր գործունության կարճ ժամանակահատվածի ընթացքում հասցրել էր ձեռք բերել ուղևորների վստահությունը՝ ցուցաբերելով բարձր ցուցանիշներ մի շարք ոլորտներում։ Ֆլայ Արնա ավիաընկերությունը գործող հայկական ավիաընկերություններից միակն էր, ով հաջողությամբ անցել էր Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել համապատասխան սերտիֆիկատ։ Իր գործունեության ողջ ընթացքում ավիաընկերության OTP` (On time performance) չվերթները ըստ չվացուցակի իրականացնելու ցուցանիշը եղել է 95-98%: Ավիաընկերության աշխատակիցների համար անհայտ պատճառներով որոշում կայացվեց դադարեցնել ավիաընկերության գործունեությունը։
Ս․թ․ հունվարի 16-ին ավիաընկերությունն իրականացրեց վերջին չվերթը, իսկ ս․թ․ մարտի 19-ին ավիաընկերության աշխատակիցները ծանուցում ստացան այն մասին, որ ավիաընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 115-րդ հոդված 1-ին կետով ավիաընկերությունը տեղեկացրեց աշխատակիցներին, որ ս․թ․ մայիսի 19-ին լուծարվելու են Ֆլայ Արնայի և աշխատակիցների միջև կնքված պայմանագրերը։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1ին կետը, ընկերությունը պարտավորվեց նաև վճարել արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։
Չնայած վերոգրյալին՝ ավիաընկերության աշխատակիցներին չի վճարվել ս․թ․ ապրիլ և մայիս ամիսների աշխատավարձը, ինչպես նաև արձակման նպաստը։ Աշխատակիցները բազում անգամ դիմել են ավիաընկերության բաժնետերեր հանդիսացող «Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ) և «էյր Արաբիա» ԲԲԸ-ին որպես Ֆլայ Արնա ավիաընկերությունը կառավարող ընկերություն։
Մանրամասները ներկայացնում ենք ստորև՝
մայիս ամսվա ընթացքում աշխատակիցները 3 անգամ այցելել են ԱՆԻՖ` հանդիպումներ ունենալով ընկերության ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ղազարյանի հետ։ Հանդիպումների ընթացքում խոստացվել էր ապահովել հարցի լուծումը։
մայիս ամսվա ընթացքում աշխատակիցները այցելել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ հանդիպում ունենալով փոխնախարար Նարեկ Տերյանի հետ, ով խոստացավ նույն օրվա ընթացքում հաղորդել խնդրի շուրջ զարգացումների վերաբերյալ։
աշխատակիցները նամակներով դիմել են Ֆլայ Արնա ավիաընկերության կառավարող ընկերություն Էյր Արաբիայի ղեկավար մարմիններին։ Պատասխան նամակներում Էյր Արաբիա ավիաընկերության ներկայացուցիչները առաջարկել են դիմել ԱՆԻՖ, քանի որ իրենք այլևս չունեն իրավասություն հանդես գալու Ֆլայ Արնա ավիաընկերության անունից։ Մյուս նամակում Էյր Արաբիա ավիաընկերության ներկայացուցիչը հայտնում է, որ ԱՆԻՖ-ը շարունակաբար լուծում չի գտնում և համաձայնություն չի տալիս ընկերության լուծարման առաջարկվող սխեմային։
Ս․թ․ հունիսի 03-ին ավիաընկերության աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ Վարչապետ Ն․Փաշինյանին, սակայն նամակը վերաhասցեավորվել է «Պետական գույքի կառավարման կոմիտե»-ին և մինչ օրս չկա պատասխան։
Այսպիսով, յուրաքանչյուր կողմը հանդես է գալիս իր պատճառաբանություններով՝ նշելով, որ հարցի լուծումը կախված է մյուս կողմից։ Արդյունքում ավելի քան 80 աշխատակիցների ընտանիքներ այս պահին գտնվում են ֆինանսական ճգնաժամային իրավիճակում՝ ունենալով բազմաթիվ բանկային պարտավորություններ»։
Գլխավոր լուսանկարն արվել է 2021թ.-ին։ Նույն թվի եկտեմբերին պետական գրանցում ստացավ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն՝ «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Լուսանկարում Դավիթ Փափազյանն է, Տիգրան Ավինյանը, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ Ալ Թանիվ, Ադել Ալ Ալին։ Այն ժամանակ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ էր, նաև ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։