Հարցազրույց

13.06.2024 20:57


Փաշինյանի առաջ վերջնաժամկետ են դրել, նա ստացել է ամերիկյան ինդուլգենցիան. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Փաշինյանի առաջ վերջնաժամկետ են դրել, նա ստացել է ամերիկյան ինդուլգենցիան. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

«5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում Արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյանը նշել է, որ ԱՄՆ դեսպանի շուրթերով իջեցվում են հրահանգներ. երեկ տեսանք դրսից եկած հրահանգների դրսեւորում՝ ցրել ցույցերը:

Հարցազրույցի հիմնական թեզերը.

Արեւմուտքը շտապում է, օրերի, շաբաթների հարց է, դրա համար բախում հրահրեցին:

Հատուկ միջոցներն օգտագործեցին՝ խախտելով բոլոր կանոնները:

Միջին ու ծանր հանցագործությունների սարսափելի աճ կա, ոստիկանությունը չի կատարում իր գործառույթը, լծվել է այս խմբակի քաղաքական կյանքը երկարաձգելուն:

Ամերիկյան կողմից ստացել են ինդուլգենցիա՝ անելու՝ ինչ ուզեն:

Փաշինյանի առջեւ վերջնաժամկետ է դրված:

Կեղծում է Օ'Բրայենը:

Աշխարհում սեփական հեգեմոնիան պահելու պատերազմ է. այլընտրանքային աշխարհաքաղաքական բեւեռ է ձեւավորվում:

ՀՀ իշխանությունը ստրկամտական հպատակեցման տակ է այդ կենտրոններից, սա աննախադեպ ազգադավություն է:

Այդ ծրագրով մեր երկիրը դադարելու է լինել հայկական:

Գլոբալիստների պոպուլիստական կառավարությունները ԵՄ-ում ձախողվեցին:

Իրենք շտապում են մինչեւ օգոստոս այս ապուրն ավարտել:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը