Քաղաքական

13.06.2024 19:03


Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ

Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ

2024 թվականի փետրվարին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ակումբի տանիքի հիմնանորոգման աշխատանքների անցկացման համար իրականացվել է գնում՝ գնանշման հարցում ընթացակարգով, որին հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Գրում է «Հետք»-ը:

Սասուն Ղուլունցը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբայրն է։ Պայմանագրի ընդհանուր գումարը 12 մլն 335 հազար դրամ է եղել։ Բացի այս ԱՁ-ից, Սասուն Ղուլունցին է պատկանում նաև «Աս Շին 80» ՍՊԸ-ն։ Նա նաև «Էներգես» ՍՊԸ-ի տնօրենն է, որի բաժնեմասերի 34%-ը պատկանում է նրա դստերը՝ Շահանե Ղուլունցին, 33%-ը Դավիթ Ղուլունցի դստերը՝ Դիանա Ղուլունցին։ Այս 2 ընկերությունները հիմնադրվել են 2021թ․-ին։ «Աս Շին 80» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ, իսկ «Էներգես» ՍՊԸ-ն շահագործում է «Սիսական-1» փոքր հէկը։

Սասուն Ղուլունցն այս տարի ևս մեկ պայմանագիր է կնքել համայնքի հետ։ Պայմանագիրը կնքվել է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար։ Այս անգամ գնումն իրականացվել է բաց մրցույթ ընթացակարգով, սակայն եղել է միայն մեկ մասնակից՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 284 մլն 848 հազար դրամ։

Նախորդ տարի նույնպես Սասուն Ղուլունցի հետ Տեղ համայնքը պայմանագրեր է կնքել։ 2023-ի նոյեմբերին Տեղ գյուղի ոռոգման ներտնտեսային ցանցի պոմպակայանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար համայանքապետի եղբորը համայնքը վճարել է 7 մլն 749 հազար դրամ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը