Աշխարհ

19.11.2011 10:15


Ֆրանսիայի ԱԳՆ. «Ֆրանսիան պատրաստ է հարթակ տրամադրել հայ և թուրք պատմաբաններին»

Ֆրանսիայի ԱԳՆ. «Ֆրանսիան պատրաստ է հարթակ տրամադրել հայ և թուրք պատմաբաններին»

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Անկարա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Թուրքիային Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը քննարկելու համար։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Ժյուպենը գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտնել է, որ մեծ տերությունները նույնպես ուսումնասիրում են սեփական պատմությունը, լուրջ աշխատանք տանում պատմական իրադարձությունների հետ կապված։

Նրա խոսքերով՝ այդ աշխատանքները կարող են անցկացվել փորձագետ–պատմաբանների հատուկ հանձնաժողովի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը