Լրահոս

13.06.2024 14:33


ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության վերաբերմունքը խաղաղ ցուցարարների նկատմամբ

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության վերաբերմունքը խաղաղ ցուցարարների նկատմամբ

12.06.2024 թ-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների, մասնավորապես լուսաձայնային նռնակների ու ըստ ամենայնիվ արցունքաբեր նռնակների կիրառման հետևանքով բազմաթիվ խաղաղ ցուցարարներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ուսումնասիրելով լրատվամիջոցներում հրապարակած վնասվացք ստացած խաղաղ ցուցարարների լուսանկարները համոզմունք է ձևավորվել, որ ՀՀ ոստիկանությունը կիրառել է ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի հատուկ միջոցներ:

Ոստիկանության նման աշխատելաոճը վտանգավոր է և անթույլատրելի:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության վերաբերմունքը խաղաղ ցուցարարների նկատմամբ և կոչ է անում ստափվել, քանզի ոստիկանությունը պարտավոր է առաջնահերթ ծառայել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ Հայաստանի օրենքներով:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:

13.06.2024 թ.

Այս խորագրի վերջին նյութերը