Քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատճառն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ոչ լեգիտիմ իշխանությունն է․ «Մայր Հայաստան» շարժում
Հայտարարություն
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառած բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Անհամաչափ ուժի գործադրման և հատուկ միջոցների օգտագործման արդյունքում տուժել են տասնյակ քաղաքացիներ:
Մենք ոստիկանության այս վարքագիծը գնահատում ենք ապօրինի, և այդ ապօրինության թիվ մեկ մեղավոր համարում Նիկոլ Փաշինյանին, որը լեգիտիմ չէ և ուժային կառույցներին դարձնում է հանցակից:
«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանական հարձակումները: Այդ անբարո, հակապետական վարքագիծը ձեռնտու է միայն մեր երկրի թշնամիներին: Մենք Եկեղեցու կողքին ենք ու բոլոր միջոցներով պաշտպանելու ենք այն:
Ստեղծված քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատճառն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի գլխավորած ոչ լեգիտիմ իշխանությունն է: Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ու խորհրդարանի ձևավորումն է՝ ժողովրդի կամարտահայտության միջոցով:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում
Երևան, 13 հունիսի, 2024թ.