Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին
Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարությունից
«Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով:
Ուստի՝ ինչպես սովորոբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի»,-հայտնել են Կառավարությունից:
Նշենք, որ երեկ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ կառավարության նիստի ժամը տեղափոխել են ժամը 9-ին և կոչ էր արել իր կողմնակիցներին հավաքվել կառավարության շենքի մոտ:
Բացի այ, կային տեղեկություններ, որ ժամի տեղափոխումը կապված է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի Ազգային ժողովում՝ 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին:
Այս պահին կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, որոնք զինված են վահաններով:
Բագրատ Սրբազանն իր կողմնակիցների հետ երթով հասել է Հանրապետության հրապարակ: