Աշխարհ

11.06.2024 19:20


Եվրո-2024․ մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստները

Եվրո-2024․ մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստները

Եվրո 2024-ին մասնակցող թիմերի հայտացուցակներում ընդգրկված են 35 տարեկանից բարձր 28 ֆուտբոլիստներ։ Սա 8-ով ավելի է, քան նախորդ առաջնությունում։ Նրանցից ամենատարեցը Պորտուգալիայի հավաքականի պաշտպան 41-ամյա Պեպեն է։

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Պորտուգալիայի ազգային հավաքականից Պեպեն, ով փետրվարին դարձավ 41 տարեկան։

Երկրորդ տեղում նրա հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն է (39 տարեկան): Երրորդ ամենատարեց ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։

Տասնյակում ընդգրկվել են նաև Խեսուս Նավասը (Իսպանիա), Գիորգի Լորիան (Վրաստան), Մանուել Նոյերը (Գերմանիա), Օլիվյե Ժիրուն (Ֆրանսիա), Պետեր Պեկարիկը (Սլովակիա), Կասպեր Շմեյխելը (Դանիա) և Յուրայ Կուչկան (Սլովակիա):

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը