Քաղաքական

11.06.2024 10:42


Ֆրանսիական քոլեջի ուսանողական խորհուրդը դատապարտել է ապօրինի սահմանազատման գործընթացն ու միակողմանի զիջումները

Ֆրանսիական քոլեջի ուսանողական խորհուրդը դատապարտել է ապօրինի սահմանազատման գործընթացն ու միակողմանի զիջումները

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ խիստ մտահոգված ենք երկրում ստեղծված իրավիճակով:

«Հայաստանում Ֆրանսիական քոլեջ» հիմնադրամի Ուսանողական խորհուրդը դեմ է ցանկացած հակասահմանադրական գործողություններին, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականության խաթարմանը: Այս գործընթացը հեռանկարում խախտում է մարդու իրավունքներն ու անվտանգությունը, ուստի այսպիսի իրավիճակում լռելն անընդունելի է:

Երիտասարդությունն ու ուսանողությունը պետք է հստակ գնահատական հնչեցնի և դատապարտի Տավուշից սկսած հակաօրինական սահմանազատման գործընթացն ու միակողմանի զիջումները:

Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք։ Գ. Նժդեհ

Ֆրանսիական քոլեջի ուսանողական խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը