Քաղաքական

10.06.2024 16:55


Որտեղի՞ց 230 հազար դոլար, երբ Գնել Սանոսյանի եղբոր 2 տարվա եկամուտը 2,5 մլն դրամ է եղել

Որտեղի՞ց 230 հազար դոլար, երբ Գնել Սանոսյանի եղբոր 2 տարվա եկամուտը 2,5 մլն դրամ է եղել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է իր մոր՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելուն։

Նախարարը կրկին հայտարարել է, որ ՌԴ-ում շինարարությամբ զբաղվող իր եղբայրներն են ֆինանսավորել կառուցապատումը։

Գնել Սանոսյանի հորդորից հետո ներկայացնում ենք բաց աղբյուրներից ստացված տվյալները, որոնք չեն հիմնավորում 230 հազար ԱՄՆ դոլար եկամուտը։

Գնել Սանոսյանի եղբայրը՝ Վահան Հենզելի Սանոսյանը, 2021 թ.-ին ՌԴ-ում հիմնադրել է «ВГВ ДОРСТРОЙ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% բաժնետոմսերը նրան են պատկանում։ Վահան Սանոսյանն այլ ընկերություններ չի հիմնադրել, այլ ընկերությունների բաժնեմասեր ձեռք չի բերել։ Նա կապված է միայն «ВГВ ДОРСТРОЙ» ընկերության հետ (բաժնետեր և տնօրեն է)։

Շարունակությունը՝ սկզբնաաղբյուրում:

Այս խորագրի վերջին նյութերը