Քաղաքական

10.06.2024 14:00


ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով (տեսանյութ)

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով (տեսանյութ)

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն են ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով։

Օրակարգում ՀՀ կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին Ազգային ժողովի ուղերձի նախագծի քննարկման հարցն է։

Եթե ԱԺ խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ։

Այս խորագրի վերջին նյութերը