Քաղաքական

10.06.2024 12:58


Անվստահություն հայտնելու գործընթացը առաջին քայլն է, կարևոր է բոլորի ներկայությունն անխտիր. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Անվստահություն հայտնելու գործընթացը առաջին քայլն է, կարևոր է բոլորի ներկայությունն անխտիր. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստը ընդդիմության պահանջով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի առաջին քայլն է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ դեռևս վարչապետի թեկնածու առաջադրելու հարց չկա։ «Հաջորդական քայլերն ըստ այդմ կլինեն»,-ասաց նա։

Հարցին, թե իր առաջադրման համար երկքաղաքացիությունն արդյո՞ք խնդիր չէ՝ Սրբազանը պատասխանեց. «Այստեղ ամբողջը հիմնված է ոչ թե օրենքի գերակայության, այլ իրավունքի գերակայության վրա։ Երկրորդ՝ դա էլ ինձ համար խնդիր չէ, կարևորն արդյունքի հասնելն է։ Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի։ Իսկ արդյունքը մեկն է՝ այս մարդու հեռանալը կամ հեռացումը, ուրիշ ճանապարհ չկա»։

Բագրատ Սրբազանը նկատեց, որ թեև անձրև է գալիս, սակայն ոչ մեկը տուն չի գնացել և դա է սարսափեցնում իշխանություններին:

Հարցին՝ կա՞ երաշխիք, որ եթե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով արտահերթ նիստ հրավիրվի, ՔՊ-ական պատգամավորները կապահովեն, որ այն կայանա, Սրբազանը պատասխանեց. «Կտեսնենք, կերևա: Ընթացքը գնում է, կշարունակվի, կտեսնենք»:

Վերջում Բագրատ Սրբազանը կրկին կոչ արեց բոլորին ժամը 15։30-ին լինել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։

«Կարևոր է բոլորի ներկայությունն անխտիր»,-ասաց նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը