Քաղաքական

18.11.2011 16:45


Իջևանում ՀՀԿ–ն չի՞ պարտվել

Իջևանում ՀՀԿ–ն չի՞ պարտվել

ՀՀԿ Գյումրու 3 շրջանային կազմակերպության նախագահ և Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովի կարծիքով Իջևանի քաղաքապետի ընտրություններում պարտվել է ոչ թե Հանրապետական կուսակցությունը, այլ նախկին քաղաքապետը: «7օր»–ի հարցին, թե Գյումրիում հանրապետականները հետևություններ արե՞լ են Իջևանի քաղաքապետի ընտրություններից, և արդյոք մտավախություն չունե՞ն, որ նույնը կարող է կրկնվել այլ քաղաքներում, Բորիս Ալեքսանովն պատասխանել է.

Ընդհանրապես յուրաքանչյուր ընտրություն անկանխատեսելի է: Պետք է մտածել ոչ թե այն ուղղությամբ՝ ինչու ԲՀԿ-ի ներկայացուցիչը հաղթեց, այլ այն, թե ինչ բացթողումներ ենք ունեցել: Ես գտնում եմ, որ ոչ թե ՀՀԿ-ն է պարտվել, այլ նախկին քաղաքապետը, որն էլ պետք է հետևություններ անի: Իսկ Հանրապետական կուսակցությունը պետք է առաջադրի այնպիսի թեկնածուներ, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը:

Իսկ հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հանրապետական կուսակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին մարզը հայտնվել է ծանր սոցիալ-տնտեսական դրության մեջ, իսկ կառավարության գործունեությունն արդյունքներ չի տալիս, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է.

–Այս սոցիալական վիճակը ոչ միայն մեր մարզում է, այլև ամբողջ հանրապետությունում, հետևաբար, Շիրակը չէր կարող բացառություն լինել: Բացի այդ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ խնդիրներ է առաջացրել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր հանրապետությունում, մենք էլ մեր մաշկի վրա պետք է զգայինք դրա արդյունքները։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը